суббота, 1 июня 2013 г.

Չինաստանի Դահուա նահանգում ապրում է Նոնգ Յուհուին անունով մի երեխա: Վաղ մանկությունից երեխայի հայրն անհանգստանում էր, որ տղայի աչքերը ոչ թե սև են, ինչպես չինացիների մեծամասնության մոտ, այլ կանաչա-դեղնավուն' կատվի աչքերի պես:Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երեխայի աչքերը գիշերով լույս են տալիս, ինչպես կատուներինը:Հետազոտելով այս ունիկալ երևույթը' բժիշկները պարզեցին, որ երեխան հանգիստ կարողանում է կարդալ մթության մեջ, իսկ ցերեկը տեսնում է, ինչպես բոլորը:Բժիշկների պնդմամբ' սա հազվագյուտ բնածին արատ է, որը կոչվում է լեյկոդերմիա: Հիվանդությունն առաջացել է աչքի ցանցաթաղանթում պաշտպանիչ գունանյութերի բացակայության հետևանքով, ինչն էլ մեծացրել է լույսի հանդեպ զգայունությունը:

Աղբյուրը՝mediamall.am

0 коммент.:

Отправить комментарий